
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը խորհրդարանում տեղի չի ունեցել. Նախագահի իմփիչմենթին աջակցել է 86 պատգամավոր, դեմ է քվեարկել մեկ պատգամավոր։
Հաշվի առնելով Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը, եթե իմփիչմենթին չեն աջակցում համապատասխան թվով պատգամավորներ՝ 100 պատգամավոր, հարցը համարվում է հանված, և չի թույլատրվում նույն մեղադրանքի առաջադրումը պաշտոնյայի նկատմամբ։