Փետրվարի 15-ին Ռադիո Նորի տաղավարում հյուրընկալվել էին Ախալքալաքիի “PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները:
Ակտիվիստների ռադիոկայան այցելելու նպատակն էր ծանոթանալ ուղիղ եթերում ռադիոկայանի աշխատանքի հետ: Ակտիվիստները ուշադրությամբ լսեցին ռադիոկայանի գործունեության մասին և տեղեկացան, թե ինչպես են մոնտաժվում նյութերը և եթեր հեռարձակվում: Հանդիպումից հետո ակտիվիստները Նինոծմինդայի համայնքային ռադիոկայանի հետ համագործակցելու, մասնավորապես կամավորական ծրագրեր պատրաստելու պատրաստակամություն հայտնեցին:
Հանդիպման նախաձեռնել էր Ախալքալաքիի “PITA” երիտասարդական կենտրոնը ԱՄՆ միջազգային զարգացման և Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի «Հանդուրժողականության, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման և աջակցություն ինտեգրմանը” ծրագրի շրջանակներում:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան