Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ արդեն հաստատվել է դպրոցների տնօրենների թեկնածուների ցուցակը, որոնք կառաջադրվեն հոգաբարձուների խորհրդում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 38 դպրոց, որոնցից 17-ն արդեն հավաստագրված տնօրենի թեկնածուներ ունեն ։
Մինչ օրս Կրթության նախարարության կայքում հրապարակվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների ատեստավորված տնօրենների ցուցակը։ Սակայն ստորև ներկայացված ցանկը ամբողջական չէ և այն կթարմացվի փուլերով:
Գանձա գյուղի թիվ 1 դպրոց
Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոց
Գորելովկա գյուղի թիվ 1 դպրոց
Գորելովկա գյուղի թիվ 3 դպրոց
Մ.Գոնդուրա գյուղի դպրոց
Դիլիֆ գյուղի դպրոց
Հշտիա գյուղի թիվ 1 դպրոց
Հշտիա գյուղի թիվ 2 դպրոց
Կաթնատու գյուղի դպրոց
Մամզարա գյուղի դպրոց
Օրլովկա գյուղի դպրոց
Փ.Գոնդուրա գյուղի դպրոց
Ռոդիոնովկա գյուղի դպրոց
Սպասովկա գյուղի թիվ 2 դպրոց
Ղուլալիս գյուղի դպրոց
Նինոծմինդայի թիվ 3 դպրոց
Նինոծմինդայի թիվ 4 դպրոց
Ո՞վ կարող է դառնալ պետական դպրոցների տնօրեն.
Նախարարության նախադպրոցական և հանրակրթության զարգացման վարչությունն ապահովում է համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի ընտրության թեկնածուի ներկայացումը ընտրված թեկնածուների ցուցակը հաստատելուց հետո՝ 5-օրյա ժամկետում։ Համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհուրդը առաջադրված թեկնածուներից նրա առաջադրման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում 6 տարի ժամկետով ընտրում է տնօրեն։
Տնօրենի պաշտոնի հավակնորդներն իրենց ծրագրերը կներկայացնեն հոգաբարձուների խորհրդին հանրային ժողովի ժամանակ։
Տնօրենի թեկնածուն մինչ տնօրեն ընտրվելը դպրոցի հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում նաև.
Տնօրեն լինելու իրավունքը հաստատող վկայագիր.
կրթության ոլորտում առնվազն մեկ տարվա դասավանդման փորձը հաստատող փաստաթուղթ.
բժշկական և թմրամիջոցների փորձաքննության եզրակացություն.
դատվածության մասին ծանուցում;
Հանրային դպրոցի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այլ փաստաթղթեր:
Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ սկսվել է հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնների թեկնածուների ատեստավորման գործընթացը, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում եւ հարցազրույց։ Թեստի նվազագույն շեմը հաղթահարած թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցել հարցազրույցի փուլին։