Փողոցների լուսավորությունը առանցքային դեր է խաղում քաղաքային անվտանգ և հյուրընկալ միջավայր ստեղծելու գործում: Այն թույլ է տալիս քաղաքի բնակիչներին և այցելուներին զգալ հարմարավետ և պաշտպանված նույնիսկ ուշ ժամերին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին քաղաքապետարանը գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ է իրականացրել հետևյալ գյուղերում՝ Փ.Գոնդուրա, Սաղամո, Գանձա, Փոկա, Ռոդիոնովկա (Փարվանա), Ղաուրմա, Ուջմանա, Գորելովկա, Օրլովկա, Ջիգրաշեն, Մ.Խանչալի գյուղերում , Փ Խանչալի, Կաթնատու, Սաթխա, Մ. Արագյալ, Ժդանովական, Սամեբա, Եֆրեմովկա, Սպասովկա, Թորյա, Հեշտիա։
2023 թվականի փետրվարին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Հանդիպմանը քննարկվել է քաղաքի և գյուղերի փողոցների լուսավորության հարցը։ Հանդիպմանը մասնակցել են փոխքաղաքապետեր Ալեքսանդր Միքելաձեն և Արմեն Բդոյանը, Ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը և Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։
Թեև քաղաքապետարանում տարեցտարի ավելանում է գիշերային լուսավորության կետերը, սակայն կան փողոցներ, որոնք դեռևս մնում են առանց լուսավորության։ Գյուղի ներկայացուցիչները թվարկել են, թե որ գյուղում քանի լամպ պետք է տեղադրվի։ Արմեն Բդոյանի խոսքով, ծրագրի գումարը կկազմի մոտ 800 հազար լարի։
2023 թվականի ապրիլին անցկացվել է էլեկտրոնային մրցույթ (մրցույթի համար՝ NAT230007637) 12000-ի չափով, – Նինոծմինդայում և Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում արևային մարտկոցներով լուսադիոդային լուսավորության սարքերի օգտագործման համար նախագծային նախահաշիվների պատրաստման ծառայություն։
Այս մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ռաֆայել Ռաիսյանը՝ առաջարկելով ծառայությունների ամենացածր արժեքը՝ 7760 լարի։
Կատարված ինժեներական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկացանք մրցույթում հաղթած անհատ ձեռներեց Ռաֆայել Ռաիսյանից:
Իրականացվող աշխատանքների ինժեներական պլանավորման արդյունքում հայտարարվել է նոր էլեկտրոնային մրցույթ՝ մունիցիպալիտետի գյուղերում և բուն քաղաքում արտաքին լուսավորության տեղադրման համար։ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ (մրցույթի համար՝ NAT230018529) 817 936 լարիի չափով, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետն է 02.10.2023թ.։ Այս պահին մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «შპს ვიდისი», որն առաջարկել է 694 հազար գումար՝ Նինոծմինդա քաղաքում և գյուղերում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ իրականացնելու համար։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչությունից Շիրակ Գալոյանի «Nor»-ին մեկնաբանեց՝ որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո որոշում կկայացվի և կստորագրվի քաղաքներում և գյուղերում լրացուցիչ փողոցային լուսավորության տեղադրման աշխատանքները սկսելու մասին:
Քաղաքի և մունիցիպալ գյուղերի լուսավորության 2023 թվականի ծրագրի շրջանակներում բնակավայրերի ցանկը ներառում է Նինոծմինդա քաղաքը և հետևյալ գյուղերը.
1.Նինոծմինդա քաղաք;
2.Գանձա;
3.Սաղամո;
4.Ջիգրաշենի;
5.Դիլիֆ;
6.Կուլալիս;
7.Մ.Գոնդուրա;
8.Փ.Գոնդուրա;
9.Մ.Խանչալի;
10.Կաթնատու;
11.Փ.Խանչալի;
12.Փոկա;
13.Վլադիմիրովկա;
14.Հեշտիա;
15.Ղաուրմա;
16.Թորիա;
17.Ուչմանա;
18.Գորելովկա;
19.Սպասովկա;
20.Օրլովկա;
21.Մամզարա;
22.Խորենիա;
23.Սաթխա;
24.Օրոջալար;
25.Փ. Արագյալ;
26.Մ.Արագյալ;
27.Տամբովկա;
28.Ռոդիոնովկա (Փարավանի).
Այս պահին Ռադիո Nor-ը ուսումնասիրել է այս ծրագրի ֆինանսական փաստաթղթերը, սակայն մինչ այժմ յուրաքանչյուր բնակավայրի համար կոնկրետ գումարներ չեն նշվում:
Համաձայն էլեկտրոնային մրցույթի (NAT230018529) գնման հավանական արժեքը կազմել է 817 936 լարի՝ ներառյալ ԱԱՀ։ Քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 533 320 լարի 5%, իսկ պետական բյուջեից՝ 95% համաֆինանսավորում։
2024 թվականի բյուջեից ամենայն հավանականությամբ կհատկացվի 284 616 լարի։
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը` ՏԻՄ բյուջե – 38.1%, – պետական բյուջե – 61.9%: