Գանձա և Հեշտիա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման ժամկետը դարձյալ երկարացվել է

Գանձա և Հեշտիա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման ժամկետը դարձյալ երկարացվել է
  • Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը հրաժարվեց հարցազրույց տալուց Radio NOR -ի լրագրողներին՝ նշելով, որ ռադիոկայանը սուտ տեղեկություն է տարածում և քաղաքապետարանի նկատմամբ սադրանքով է զբաղվում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:

NOR -ռադիոկայանի աշխատակիցները 6 օր առաջ այցելելով Նինոծմինդայի շրջանի Գանձա և Հեշտիա գյուղեր տեղում ծանոթացան կատարված աշխատանքների հետ։

Տեսանյութը ստորև՝

Բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին նշելով, որ «Մոտ 2-3 ամիս է իրականացրել են միայն հողային աշխատանքներ, մի քանի մետր ճանապարհ են ասֆալտապատելու, այն էլ երբ կլինի ոչ ոք չի կարող ասել»։ 

Նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Վերոնշյալ ճանապարհների պայմանագիրը երկարաձգվել է երկրոդ անգամ, որտեղ ասֆալտապատման աշխատանքների վերջնաժամկետը ձգվում է մինչև հոկտեմբերի 20 -ը։

Նշենք, որ այս հարցի հետ կապված դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղ փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը հրաժարվեց հարցազրույց տալուց Radio NOR -ի լրագրողներին՝ նշելով, որ ռադիոկայանը սուտ տեղեկություն է տարածում և քաղաքապետարանի նկատմամբ սադրանքով է զբաղվում:

Տեղեկությունը վերցված է tenders.procurement.gov.ge -ինտերնետային կայքից․

Գանձա և Հեշտիա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման պայմանագիրը երկարաձգվել է by Radio NOR on Scribd

NOR ռադիոկայանը դարձյալ դիմեց քաղաքապետարան։ Հարցին, թե պայմանագրի ավարտին մնացել է 1 օր և արդյոք ասֆալտապատող ընկերությունը կհասցնի ասֆալտապատել ճանապարհները, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը պատասխանեց, որ հարկ եղած դեպքում պայմանագիրը նորից կերգարաձգվի, քանի որ ընկերությանը տրված է հանձնարարություն Հեշտիա գյուղում ջրահեռացման համակարգի աշխատանքների հետ կապված։ Գանձա գյուղում ճանապարհը պատրաստ է և անձրևների դադարելուց հետո այն կասֆալտապատվի։

Նախկինում NOR -ռադիոկայանը անդրադարձել էր, որ ասֆալտապատման աշխատանքների պայմանագիրը կնքվել էր մայիսի 31 -ին եւ ըստ պայմանագրի ընկերությունը ուներ 10 շաբաթ աշխատանքները ավարտին հասցնելու համար եւ դրանց իրականացման վերջնաժամկետը օգոստոսի 9 -ն էր: Սակայն ընկերությունը օգոստոսի 11 -ին դիմել էր Նինոծմինդայի քաղաքապետարան վերոնշյալ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների ժամկետի երկարացման համար: Ընկերությունը չէր տուգանվել, փոխարենը պայմանագիրը երկարաձգվել էր մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30 -ը: Նշենք, որ Գանձայում հարթեցման եւ խճապատման աշխատանքները մեկնարկել էին հունիսի 15 -ից, իսկ Հեշտիայում դրանից երկու օր առաջ:

Հիշեցնենք, որ Հեշտիայի գյուղամիջյան՝ 602 մ․ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան՝ 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ․ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:

Պետք է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գերակշռող մասը հիմնականում իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Թեմատիկ՝