
Ռուսթավի քաղաքի Գուրամիշվիլի փողոցում 11-ամյա աղջիկն ընկել է 3-րդ հարկից. «Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շտապօգնության բրիգադը դեռահասին տեղափոխել է Թբիլիսիի «Գեո Հոսպիտալ»։
Ըստ բուժհաստատության՝ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
11-ամյա աղջիկն ունի բազմաթիվ կոտրվածքներ, թոքի վնասվածք և կապտուկներ: