Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Սոցիալապես անապահով անձինք, ովքեր ի վիճակի են աշխատելու, բայց հրաժարվում են աշխատանքի ընդունվելուց, կարող են զրկվել սոցիալապես անապահովի կարգավիճակից: Պետության աշխատանքն այդ հարցով արդեն սկսվել է,- «Ինտերպրեսնյուսին» ասել է ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։
Գիորգի Կակաուրիձեն կարծում է, որ սոցիալապես անապահով բնակչությունը, որը կարող է աշխատել, չպետք է ցանկանա ապրել միայն սոցիալական նպաստի հույսով։ Փոփոխությունները կարող են սկսվել 2-3 տարուց։
«Սոցիալապես խոցելի կարգավիճակը չպետք է հանգեցնի բնակչությանը չաշխատելուն։ Աշխատունակ բնակչությունը պետք է աշխատի։Այդ նպատակով Առողջապահության նախարարությունում ունենք հանրային աշխատանքի զբաղվածության ծրագիր։ Սա այս ծրագրի առաջին փուլն է։Այս ծրագիրը պետք է աշխատի առնվազն 2-3 տարի: Այնուհետև մենք պետք է սկսենք օգտագործել մասնավոր հատվածում առկա թափուր աշխատատեղերը, այդ թվում՝ այդ մարդկանց։ Մասնավոր հատվածում կան հազարավոր թափուր աշխատատեղեր, որոնք, ցավոք, մինչ օրս չեն օգտվում սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող բնակչության կողմից։
Մեր մոտեցումն այն է լինելու, որ այդ մարդկանց աստիճանաբար հնարավորինս շատ աշխատեցնել ու սոցիալապես անապահով լինելու փոխարեն նրանք կախված լինեն իրենց եկամուտներից։ Առանձին թեմա կլինի, որ մենք՝ սոցիալապես անապահով մարդկանց, ովքեր կանցնեն աշխատանքի, կպահենք այն փաթեթը, որն ունեն սոցիալապես անապահով մարդիկ, բայց միևնույն ժամանակ աշխատունակ մարդիկ պետք է հակված լինեն մասնավոր հատվածում աշխատելուն»,- ասաց փոխնախարարը։
Գյուղաբնակ բնակչությունը դժգոհություն հայտնեց «Հարավային դարպաս»-ին սոցիալապես անապահով բնակչության զբաղվածության ծրագրի վերաբերյալ։ Նրանցից մեկը՝ Վասո Աբուլաձեն, իր տարեց ծնողների հետ ապրում է Ասպինձայի քաղաքապետրանի Իդումալա գյուղում։ Աբուլաձեները սոցիալական աջակցություն են ստանում։Վանոն ասաց, որ ընտանիքում միակն է, ով կարող է աշխատել, իսկ աշխատանքի ընդունվելու դեպքում այլևս չի կարողանա զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ ծրագրում նշված 300 լարի աշխատավարձը բավարար չէ ընտանիքը պահելու համար։
Ադիգենիի քաղաքապետարանի բարձրլեռնային Զազալո գյուղում բնակվող Զաուր Խեչաշվիլին մեզ ասաց, որ պատրաստվում է դիմել գործակալություն՝ սոցիալական օգնություն նշանակելու համար։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքի տեղավորման հնարավորությունը ողջունելի է, թեեւ արտաքին աշխարհից կտրված, հասարակական տրանսպորտ չունեցող գյուղից, ամենայն հավանականությամբ, զբաղվածության ծրագրին որեւէ մեկը չի միանա։
Թե ինչպես է պետությունը պատրաստվում աշխատել աշխատունակ, սոցիալապես անապահով բնակչության հետ, հատկապես գյուղաբնակներին, ովքեր որոշ դեպքերում նույնիսկ չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից, այս փուլում հայտնի չէ։
Տեղեկության համար, Սոցիալական ծառայության գործակալության տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի տվյալներով Սամցխե-Ջավախեթիում ապրուստի միջոց է ստանում 12 620 մարդ, որոնցից 7 421-ը մինչև 16 տարեկան երեխաներ են։
Գործակալության տվյալներով՝ այլ քաղաքապետրանների համեմատ ապրուստի նպաստ ստացողների ամենամեծ թիվը ապրում է Ախալցիխեում, Ախալքալաքում և Բորջոմիում։
Ախալցիխեի քաղաքապետարան՝ 3040 մարդ;
Ախալքալաքի քաղաքապետարան՝ 2619 մարդ;
Բորջոմիի քաղաքապետարան ՝ 2307 մարդ;
Ադիգենիի քաղաքապետարան՝ 1894 մարդ;
Նինոծմինդայի քաղաքապետարան ՝ 1830 մարդ;
Ասպինձայի քաղաքապետարան՝ 930 մարդ։
(Տվյալները հիմնված են Պետության սոցիալական ծառայության գործակալության հրապարակած վիճակագրության վրա։ Ասպինձայի քաղաքապետարանի դեպքում կարող է սխալ լինել)։
Սոցիալապես անապահով բնակչության տվյալների շտեմարանում հաշվառումը և համապատասխան միավորի առկայությունը պարտադիր պայման են ընտանիքի կենսապահովման համար։ Ուստի տվյալների բազայում գրանցվածների մեծամասնությունը պետությունից նպաստ ստանալու կարիք ունի։
Այդուհանդերձ, տվյալների բազայում գրանցվածների միայն 55,6%-ն է ստանում ապրուստի միջոց, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մնում են պետական նման աջակցությունից դուրս։ sknews.ge