
Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 19-ին, ժամը 22։43-ին։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 1in.am