Ոչխարների տեղաշարժը սկսվել է սակայն խնդիրը մնում է արդիական

Ոչխարների տեղաշարժը սկսվել է սակայն խնդիրը մնում է արդիական

Ամեն տարի մայիս ամսվա կեսերից Կախեթիի, Մառնեուլիի, Սագարեջոյի, Գարդաբանիի եւ այլ շրջաններից ակտիվորեն սկսվում է ոչխարների տեղաշարժի սեզոնը` դեպի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ամառային արոտավայրեր: Իսկ աշնանը սկսում են վերադառնալ իրենց շրջանները։

Այդ գործընթացը Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն ընթանում է, որը սովորաբար տևում է մոտավորապես մեկ ամիս:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր՝ այդ թվում Սաղամո գյուղի բնակիչները դժգոհություն են հայտնում, որ իրենց գյուղերով ոչխարներ են տեղափոխում՝ ամեն անգամ գյուղերում տարբեր խնդիրներ առաջացնելով:

«Ինչպես գարնանը այնպես էլ աշնանը ոչխարները տեղափոխում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ամառային արոտավայրեր, որի ընթացքում սեփականություն հանդիսացող թե վարելահողերը եւ թե արոտավայրերը դառնում են անօգտագործելի։ Վերջերս ամբողջովին արածել էին բնակիչներից մեկի արտը: Սա մեծ խնդիր է, ինչ գործ ունի ոչխարների հոտը գյուղով կամ հարակից տարածքով, իրենք ունեն իրենց օրենքով սահմանված երթուղին թող այդպես էլ շարժվեն»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաղամո գյուղի բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ոչխարների տեղաշարժը սկսվել է սակայն խնդիրը մնում է արդիական

Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը՝ NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ընդհանուր մեր ամառային արոտավայրերը կազմում են 43 000 հեկտար, որտեղ այս տարի տեղափոխվել էին 200 000 -ից մինչեւ 250 000 ոչխար: Ասեմ, որ այդ տարածքի 50% -ը սեփական է, 10% -ը մունիցիպալ, իսկ մնացածն էլ պետական սեփականություն է որն էլ տրված է վարձով։ Իսկ ինչ վերաբերվում է հարկերին ասեմ, որ սեփականատերերը հարկերը վճարում են քաղաքապետարանին, որը պարտավոր են վճարել մինչև նոյեմբերի 15 -ը։ Հարկը կազմում է 16 լարի, իսկ վարձավճարը կազմվում է ըստ աճուրդով ձեռք բերած գումարի»:

Կարդացեք նաեւ՝