Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը այս տարի 62 դեղատներում հայտնաբերել է ապօրինի դեղագործական գործունեության 258 փաստ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ դեղագործական ձեռնարկությունները հոգեմետ դեղեր են վաճառում առանց թույլտվության և առանց դեղատոմսի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարգավորող մարմինը բացահայտել է լիազորված դեղատներից 11 341 684 միավոր հոգեմետ դեղամիջոցի առանց դեղատոմսի վաճառքի փաստ։ Գործակալությունը 97 753 միավոր է հանել այն դեղատներից, որոնք չունեն հոգեմետ դեղեր վաճառելու թույլտվություն։
Հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ և ուղարկվել դատարան։ Բացի այդ, Բժշկական-դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը ուժը կորցրած է ճանաչել լիազորված 14 դեղատներից 8-ի թույլտվությունը, իսկ 12 դեղագործի համար 3 տարով կասեցվել է աշխատելու իրավունքը։
Նշված ապօրինի դեղագործական գործունեությունը, կախված խախտման ծանրությունից, ենթակա է տուգանքի 6000-ից 16 000 լարիի չափով։ Նաև օրենքի խախտման մասին տեղեկություն է ուղարկվել ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։ sknews.ge