Սոչի-Թբիլիսի չվերթի մեկնարկից մեկ շաբաթ անց ռուսական Azimuth ավիաընկերության ինքնաթիռը խափանվել է, գրում է BusinessPressNews-ը:
Վրաստան ժամանող ռուս զբոսաշրջիկները ինքնաթիռի անսարքության պատճառով մի քանի ժամ մնացել են ինքնաթիռում։ Սոչի-Թբիլիսի չվերթն իրականացնող Azimuth ավիաընկերության ինքնաթիռում անսպասելի դեպք է տեղի ունեցել, որը հետաձգել է թռիչքը ինը ժամով։
Ըստ տեղեկության՝ անսարքության պատճառով Azimuth-ին պատկանող Sukhoi Superjet 100 օդանավը չի կարողացել օդ բարձրանալ. 9։55-ի փոխարեն իքնաթիռն օդ է բարձրացել միայն 19։11-ին, իսկ մոտ 20 ուղևորներ հրաժարվել են ինքնաթիռ բարձրանալ 15։30-ին: Ըստ այդմ՝ Թբիլիսիից հետադարձ չվերթը իրականցվել է նախատեսվածից 10,5 ժամ ուշ:
Ի դեպ, Azimuth-ը Սոչի-Թբիլիսի չվերթ է սկսել է հոկտեմբերի 11-ին։ Թռիչքներն իրականցվում են յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրը: aliq.ge