
Շոտլանդիայում առնվազն երկու մարդ է մահացել «Բաբետ» փոթորկի հետևանքով, որը մոլեգնում է երկրի մեծ մասում։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը։
Շոտլանդիայի ոստիկանության տվյալներով՝ որոնողափրկարարական գործողությունը դեռ շարունակվում է։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Շոտլանդիայում տագնապի ազդանշան է գործարկվել, քանի որ վաղը սպասվում է եղանակի կտրուկ վատացում։ Անվտանգության նկատառումներից ելնելով Շոտլանդիայում փակվել են դպրոցները։ 1tv.ge