
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ախալցիխեի ամրոցում տեղի ունեցավ «Հացի փառատոն 2023»-ը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ցորենի էնդեմիկ տեսակներին, համտեսելու տեղում թխված ցորենի հացի տարբեր տեսակներ, տեղական մթերքներ և Սամցխե-Ջավախեթիի ավանդական ուտեստներ։ Փառատոնին անցկացվել է նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
«Հացի փառատոնը» մեկօրյա միջոցառում է, որը 2010 թվականից ի վեր արդեն հինգերորդ անգամ է անցկացվում Ախալցիխեում՝ «Էլկանա»-ի նախաձեռնությամբ։ Այս տարի միջոցառումն անցկացվել է Սամցխե-Ջավախեթիի ուղղությունների կառավարման կազմակերպության և Ախալցիխեի քաղաքապետարանի աջակցությամբ: