Իսրայելը լուսադեմին միաժամանակ հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելը լուսադեմին միաժամանակ հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռներով հարվածել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին և շարքից հանել դրանք։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակին։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 05:25-ին իսրայելական հակառակորդը միաժամանակ հրթիռներով ավիահարձակում է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք, և սիրիական օկուպացված Գոլանից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին։ Երկու օդանավակայանների թռիչքուղիների վնասը հանգեցրել է դրանց անգործունակությանը», – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը վերոնշյալ օդանավակայաններից կանոնավոր չվերթները տեղափոխել է Լաթաքիայի օդանավակայան, հայտնում է գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Tert.am