Փետրվարի 20-ին Իլիա 2-րդը Վրաստան կվերադառնա

Փետրվարի 20-ին Իլիա 2-րդը Վրաստան կվերադառնա

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Վրաստան կվերադառնա փետրվարի 20-ին: Այս մասին տեղեկացնում է պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան, փոխանցում է Ալիք Մեդիան՝ հղում կատարելով «frontnews.ge»-ին:

Պատրիարքը փետրվարի 2-ին լեղապարկի վիրահատության նպատակով ժամանել էր Գերմանիա: Բեռլինի «Helios berlin bux» հիվանդանոցում տեղի է ունեցել Իլիա 2-րդի վիրահատությունը: Բժիշկների փոխանցմամբ պատրիարքն արդեն իրեն լավ է զգում: Այսօր պատրիարքին տեսակցության կգնա երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

www.aliq.ge



Opinion, pooling and voting