Սպասովկայում ավարտվել է «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները

Սպասովկայում ավարտվել է «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները

2023թ.-ի հուլիսի յոթին «Օգնություն գյուղերին» ծրագրով հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ՝ առանց աճուրդի (մրցույթի համար՝ NAT230014074): Մրցույթի շրջանակներում աշխատանքների երրորդ փուլը պետք է իրականացվեր Սպասովկա գյուղի խմելու ջրի համակարգի կազմակերպման ուղղությամբ։ Մրցույթին մասնակցության հայտերի ընդունման վերջին օրն է՝ 2023թ.-ի հուլիսի19-ն էր:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում ««Օգնություն գյուղերին» ծրագրի շրջանակներում պետք է սկսվեր կենդանիներին խմելու ջրով ապահովելու համակարգի մշակման երրորդ փուլը։

Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մերաբ Միքելաձեի խոսքով՝ անցկացվել է մրցութային ընթացակարգ, սակայն աճուրդի մասնակիցների բացակայության պատճառով աշխատանքները կկատարվեն ուղղակի պայմանագրի հիման վրա։

2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ռադիո Nor-ը տեղեկություն է խնդրել Սպասովկա գյուղի լիազոր ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանից՝ պարզելու, թե որ փուլում են անասունների խմելու ջրի համակարգի շինաշխատանքները։

Ինչպես մեզ պատասխանեց Մնացական Բաբաջանյանը, Սպասովկա գյուղում աշխատանքներն արդեն ավարտված են: Աշխատանքները, ինչպես նախատեսված էր անհաջող մրցույթից հետո, կատարել է անհատ ձեռնարկատեր Ավթանդիլը (ազգանունը չի նշվում՝ տեղեկատվության պակասի պատճառով) և բյուջեից ծախսվել է 12000 լարի։

Առավել մանրամասն՝ Սպասովկա գյուղի լիազոր ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ մեր հարցազրույցում:

Radio NOR · Система питьевой воды для скота в Спасовке