
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։ shantnews.am