
Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեքա Փերաձեի խոսքով, եթե բուժանձնակազմը չստանա սահմանված նվազագույն վարձատրությունը (բժիշկների նվազագույն ժամային աշխատավարձը կազմում է 7 լարի, իսկ բուժքույրերինը՝ 4,4 լարի ժամում), ապա կլինիկաների նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։ Մասնավորապես, բուժհաստատությունից եռապատիկ ավելի գումար է գանձվելու։
Նրա խոսքով, եթե մինչ այժմ նվազագույն աշխատավարձը սահմանված էր բուժքույրերի և բժիշկների համար, 2024 թվականից թիրախային խումբը կընդլայնվի և կներառի կրտսեր բժիշկ, բուժքրոջ օգնական, մանկաբարձ և այլք։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում սահմանվել է բժիշկների և բուժքույրերի ժամային նվազագույն աշխատավարձը։aliq.ge