Նախատեսվում է 3 հողմային և 5 հիդրոէլեկտրակայանի կառուցում Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Իմերեթիում

Նախատեսվում է 3 հողմային և 5 հիդրոէլեկտրակայանի կառուցում Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Իմերեթիում

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ երեք հողմային և հինգ հիդրոէլեկտրակայաններ նախատեսվում է շահագործել Վրաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Իմերեթիում։

Նրանց տվյալներով՝ էներգետիկ նախագծերի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է ավելի քան 250 ՄՎտ, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 400 մլն ԱՄՆ դոլարը։

Նշված էլեկտրակայանների ներդրող ընկերությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնց հիման վրա կսկսվեն նախագծերի տեխնիկատնտեսական նպատակահարմարության ուսումնասիրությունը, ինչպես նաև շինարարական աշխատանքները։ sknews.ge