Բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի բարձրլեռնային բնակավայրի մշտական բնակչի կարգավիճակը դադարում է, եթե նա.
• Կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա կարգավիճակը դադարում է քաղաքացիությունը կորցնելու օրվանից։
• Անձը բարձր լեռնային բնակավայրում չի ապրում ավելի քան 3 ամիս անընդմեջ։ Ֆիզիկական անձը պարտավոր է 20-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել քաղաքապետարան՝ մարզպետին/քաղաքապետին (բացառությամբ` բուժման, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու, կամ պարտադիր զինվորական ծառայության անցնելու, կամ ազատազրկման դեպքում): Եթե քաղաքացին նշված հանգամանքի մասին չի տեղեկացրել քաղաքապետարանին, մոնիթորինգի արդյունքներով նրա կարգավիճակը կդադարեցվի/կկասեցվի։
• Գրանցման հասցեն փոխվել է հաշվառման հասցեն փոխելու օրվանից (բացառությամբ` նշված անձին այլ բարձրլեռնային բնակավայրում հաշվառման դեպքի)։
• Վրաստանի կառավարությունը բարձրլեռնային բնակավայրերի ցանկից հանել է այն բարձրլեռնային բնակավայրը, որտեղ բնակվում է քաղաքացին։
• Մահվան դեպքում։
Լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձը տեղափոխվել է այլ քաղաքապետարան՝ նույնպես լեռնային բնակավայրում։ Կդադարեցվի՞ նրա կարգավիճակը, և նա պետք է դիմի քաղաքապետարան՝ նոր կարգավիճակ ստանալու համար։
Եթե ֆիզիկական անձը փոխում է իր գրանցման հասցեն և գրանցվում մեկ այլ բարձրլեռնային բնակավայրում, դա չի հանգեցնի անձի կարգավիճակի դադարեցմանը:
Մինչև 6 ամիս ժամկետով բնակության վայրը փոխելու դեպքում քաղաքացին այդ մասին պետք է տեղեկացնի քաղաքապետարանին՝ իր փաստացի բնակության վայրի տվյալները փոխելու համար։ Անհրաժեշտ է փոխել իր փաստացի բնակության վայրի տվյալները բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձանց ռեգիստրում, որպեսզի մոնիթորինգի ժամանակ տեղում նրա բացակայության փաստը չհանգեցնի կարգավիճակի դադարեցմանը։
Եթե քաղաքացին մտադիր է փոխել իր բնակության վայրը 6 ամսից ավելի, ապա պետք է գրանցվի՝ ըստ նոր բնակության վայրի։
Կարգավիճակի դադարեցումը քաղաքացուն չի զրկում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կրկին կարգավիճակ ստանալու իրավունքից։
Կարգավիճակը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի քաղաքապետարան՝ մարզպետին/քաղաքապետին։ jnews.ge