
ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը:
Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Դրանից հետո օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պարբերաբար հետաձգվում է։