WhatsApp-ն այսօրվանից կդադարի աշխատել որոշ հեռախոսներում

WhatsApp-ն այսօրվանից կդադարի աշխատել որոշ հեռախոսներում

Այսօրվանից WhatsApp-ը կդադարի աշխատել չորրորդ սերնդի բոլոր Android-ով աշխատող սմարթֆոնների վրա։ Նման սարքերի մասնաբաժինն ամբողջ աշխարհում կազմում է մոտ 0,4%: Չնայած առաջին հայացքից կարող է փոքր թվալ, թե դա փոքր թիվ է, սակայն իրականում այն վերաբերում է Android-ով աշխատող միլիոնավոր սարքերի։

Խնդիրն այն է, որ այսօրվանից Meta Corporation-ը դադարեցնում է Android-ի հնացած տարբերակների աջակցությունը WhatsApp մեսենջերի համար։ Պաշտոնապես հնացած են հայտարարվել Android-ի հետևյալ տարբերակները՝ 4.1, 4.2, 4.3 և 4.4: Google-ն Android-ի 4.1, 4.2 և 4.3 տարբերակների աջակցությունը դադարեցրել է դեռ 2021-ին, իսկ Android 4.4-ի «հնացած» լինելու մասին հայտարարվեց 2023-ի հուլիսին՝ դրա թողարկումից տասը տարի անց:

Չորրորդ սերնդի Android-ի բոլոր տարբերակների աջակցությունը դադարեցնելու որոշումը Google-ը բացատրել էր նրանով, որ դրանք կազմում են շուկայի չնչին մասը միայն՝ Android-ով աշխատող սարքերի 1%-ից պակաս մասը: Meta-ն ևս նման փաստարկ է ներկայացրել իր հայտարարությունում։

Թեև այս թիվը կարող է փոքր թվալ, այն իրականում ներառում է հսկայական թվով սարքեր: Մասնավորապես, շուրջ 12 միլիոն սարք, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական տվյալներով, մոլորակի ավելի քան 3 միլիարդ մարդ օգտվում է Android սարքերից։

Սարքերի ցանկը, որոնց վրա WhatsApp-ը կդադարի աշխատել, ներառում են Samsung, Motorola, HTC, LG, Sony և այլ ընկերությունների սմարթֆոններն ու պլանշետները, որոնք թողարկվել են 2011-2013 թվականներին։

Ստուգելու համար, ​​թե Android-ի որ տարբերակն է տեղադրված ձեր սմարթֆոնի կամ պլանշետի վրա, հարկավոր է բացել կարգավորումները և սեղմել «Սարքի մասին» հրահանգը: Այնուհետև նոր ընտրացանկում պետք է ընտրել «Ծրագրային տեղեկատվություն» և այնուհետև «Android տարբերակ»:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Android-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այս օպերացիոն համակարգում հնարավոր է հավելված տեղադրել երրորդ կողմի աղբյուրից, այսինքն՝ ոչ պաշտոնական Google Play խանութից: Դա անելու համար պետք է սմարթֆոնում ներբեռնել ծրագիրը տեղադրող ֆայլը «.apk» ընդլայնմամբ և ակտիվացնել այն բջջային սարքում: Էնտուզիաստները վաղուց են օգտագործում այս հնարավորությունը՝ ստեղծելու այլընտրանքային հաճախորդներ հանրաճանաչ ծառայությունների համար, որոնք հաճախ տարբերվում են սկզբնական հավելվածներից՝ փոփոխված ինտերֆեյսով և ընդլայնված ֆունկցիոնալությամբ:

WhatsApp-ն այս առումով բացառություն չէ: Մեսենջերի համար կան տասնյակ այլընտրանքային հաճախորդներ։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսի անունները՝ GBWhatsApp, YOWhatsApp, FMWhatsApp, WhatsApp Aero, Soula WhatsApp, MBWhatsApp, WhatsApp+:

Այլընտրանքային հաճախորդներն ունեն բարելավված ֆունկցիոնալություն: Օրինակ՝ GBWhatsApp-ում հնարավոր էր մուտք գործել երկու օգտահաշվից միաժամանակ շատ ավելի վաղ, քան այս գործառույթը կհայտնվեր WhatsApp-ի պաշտոնական տարբերակում։

Android-ի կոնկրետ տարբերակի հնանալու համատեքստում WhatsApp-ի այլընտրանքային հաճախորդները նաև լավն են այն առումով, որ դրանք գրեթե չեն վերահսկվում Meta-ի կողմից: Սա, իր հերթին, թույլ է տալիս էնուզիաստ ծրագրավորողներին շարունակել ապահովել օպերացիոն համակարգի հին տարբերակների աջակցությունը: Նրանցից ոմանք արդեն սկսել են երկրպագուների համար ֆորումներում հրապարակել Android 4.1-ի, 4.2-ի, 4.3-ի և 4.4-ի իրենց տարբերակները։

Նյութն արտատպված է News.am-ից