Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Կանանց սենյակում 11-16 անցկացվեցին թրենինգներ գյուղատնտեսական կոոպերատիվների համար:
Թրենինգների նպատակն էր գյուղատնտեսական կոոպերատիվների բիզնեսի պլանների մշակումը և խորհրդատվությունը ճիշտ կերպով բիզնես նախագծեր կազմելու շուրջ:
Թրենինգներին մասնակցում էին գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված են 30 կոոպերատիվներ:
“Գյուղատնտեսական կոոպերատիվների գործակալության հնարավորությունների զարգացում” ծրագիրը անցկացվում է Վրաստանի բոլոր շրջաններում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության ENPARD ծրագրի շրջանակներում, իսկ թրենինգները անցկացվում են EVOLUXER իսպանական կազմակերպության և Շրջանների զարգացման կենտրոնի կողմից:
Մանրամասմասների մասին մեզ հաղորդեց Շրջանների զարգացման կենտրոնի թրեներ-փորձագետ Մայա Կացիթաձեն.
Գարուշ Արզումանյան