Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունն աշխատել է Գագարինի փողոցում թեքված սյունը շտկելու ուղղությամբ։
Նշենք, որ Գագարին փողոցում, ինչպես բնակիչներն էին ասում, երեք տարուց ավելի անմխիթար վիճակում էր էլեկտրասյունը, որի անկման վտանգ կար։ Բացի այդ, սյունն ընկել է գազատարի վրա, որը նույնպես թեքվել է և վտանգ ստեղծել։
Ինչպես պատմեց այս փողոցի բնակիչ Տրտադը, երբեմն տնից ժամանակավոր դուրս են գալիս, և ինքը վախենում է, որ էլեկտրական սյունը կարող է ընկնել և հրդեհ առաջացնել։
Այս հարցով կապ հաստատեցինք կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ, ով ասաց, որ տեղյակ է այս իրավիճակին և պետք է մի քանի օրվա ընթացքում վերացներ այն։
Ռադիո Nor-ի էջում խնդրի հրապարակումից հետո կոմունալ ծառայությունների աշխատակիցներն անմիջապես շտկեցին խնդիրը, ուղղեցին սյունը և բետոն լցրեցին։ Ռադիո Nor -ն իր շնորհակալությունն է հայտնում կոմունալ ծառայությանը և հատկապես նրա ղեկավար Անդրանիկ Բդոյանին՝ այս խնդիրը ժամանակին վերացնելու համար։
Այժմ մնում է միայն սպասել, որ գազաբաշխիչ SJGC ընկերությունը կվերանորոգի խողովակաշարը։