
«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Նիկոլ Փաշինյանը Վրաստան է այցելել պատվիրակության հետ: Ֆորումը պաշտոնապես կբացվի այսօր։ 1tv.ge