2023 թվականի 9 ամսում Վրաստանը ներկրել է 149 հազար 685 միավոր թեթև մարդատար մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2,2 միլիարդ դոլար, գրում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, անցած տարվա նույն ժամանակահատվածում ներկրվել է 117 հազար 315 միավոր, ընդհանուր արժեքը կազմել է 1,1 մլրդ դոլար:
Վրաստանն այս տարի ամենաշատ մեքենաներ է ներկրել հետևյալ երկներից.
ԱՄՆ՝ 106 հազար 160 միավոր, 1,3 միլիարդ դոլար արժողությամբ,
Ճապոնիա՝ 16 հազար 235 միավոր, 390,9 մլն դոլար արժողությամբ,
Գերմանիա՝ 9 502 միավոր, 230,3 մլն դոլար արժողությամբ,
Լեհաստան՝ 2 566 միավոր, 11,9 միլիոն դոլար արժողությամբ,
Կորեա՝ 2 470 միավոր, 34,7 մլն դոլար արժողությամբ,
Թուրքիա՝ 2 059 միավոր, 75,1 մլն դոլար արժողությամբ,
Նիդեռլանդներ՝ 1 454 միավոր, 7,3 միլիոն դոլար արժողությամբ,
Բելգիա՝ 1 263 միավոր, 17,9 մլն դոլար արժողությամբ,
Չինաստան՝ 1 185 միավոր, 14,5 մլն դոլար արժողությամբ,
Կանադա՝ 1 118 միավոր, 22,7 մլն դոլար արժողությամբ:
Ի դեպ, ռեկորդային մակարդակի վրա է նաև Վրաստանից թեթև մարդատար մեքենաների վերաարտահանումը։ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 79 հազար 316 մեքենա, որոնց ընհանուր արժեքը կազմել է 1,566 մլրդ դոլար: