«Guria Today»-ը տխուր լուր է հրապարակում եւ գրում երիտասարդ տղայի մահվան մասին.
Սուփսա գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է 22-ամյա Գիորգի Գուջաբիձեն. Նրա մեքենան բախվել է սյանը.
Գիորգին նախկին ֆուտբոլիստ է, տարիներ շարունակ պաշտպանել է «Գուրիայի» պատանեկան թիմերի պատիվը։ Մտերիմների խոսքով՝ նա հետաքրքրվել է սպորտային բժշկությամբ, դարձել է ուսանող։ Նա մեքենան գնել է ողբերգությունից քիչ առաջ։