Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մեկնարկել է եվրոպական համագործակցության նախագծերի մրցույթ՝ ի իրականացումն մշակութային եւ ստեղծագործական տարբեր ոլորտներում ակտիվ արվեստագետների ու շահագրգիռ կողմերի ներգրավմամբ միջոցառումների եւ նախաձեռնությունների։ Այս գործողությունը կաջակցի առնվազն 130 նախագծերի եւ բաց է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար:
Մրցույթը նպատակ ունի խթանել մշակույթի ոլորտում ակտիվ կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ ընդլայնել եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման եւ շրջանառության միջազգայնացումը: Այն նաեւ կխրախուսի նոր եւ նորարարական գործելակերպերի մշակումը, փորձարկումը, տարածումը եւ կիրառումը:
Հաշվի առնելով, որ այս գործողությունն իրականացվում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ուղղության շրջանակներում, դրան չեն կարող ներկայացվել բացառիկ տեսալսողական բովանդակությամբ եւ/կամ բացառապես տեսալսողական ոլորտի կազմակերպությունների կազմած նախագծերը:
Մրցույթի շրջանակներում հասանելի բյուջեն կազմում է մոտ 60 միլիոն եվրո:
Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 200,000 եվրո՝ փոքրածավալ նախագծերի եւ 1,000,000 եվրո՝ միջին ծավալի նախագծերի համար: Փոքրածավալ նախագծերի դեպքում ֆինանսավորումը պետք է ծածկի ծրագրի ընդհանուր ծախսերի առավելագույնը 80%-ը, իսկ միջին ծավալի նախագծերի դեպքում՝ առավելագույնը 70%-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 23-ը:
Հոկտեմբերի 27-ին Թբիլիսիում կկայանա «B2B Social Enterprise Fair 2023» միջոցառումը, որն արդեն չորրորդ անգամ կհամախմբի սոցիալական ձեռներեցության ոլորտի ներկայացուցիչներին:
«Շերատոն Գրանդ Թբիլիսի Մետեխի Փալաս» հյուրանոցում կհավաքվեն սոցիալական ձեռնարկությունների շուրջ 50 ներկայացուցիչներ եւ ավելի քան 300 հյուրեր՝ մոտ 100 ընկերություններից։
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության (ԵՄ) եւ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (CSRDG) աջակցությամբ։
Տոնավաճառը սերտ գործարար կապեր հաստատելու հնարավորություն կտա խոշոր ընկերությունների եւ սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներին։
Սոցիալական ձեռնարկությունները նաեւ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը կամ ծառայությունները, իսկ գործարար հատվածը կկարողանա սովորել, թե ինչպես դրական սոցիալական եւ բնապահպանական ազդեցություն ունենալ:
Culture Moves Europe ծրագիրը մեկնարկում է ռեզիդենտության ֆինանսավորման նոր հայտամրցույթ
2023 թվականի դեկտեմբերի 16-ին բացվել է Culture Moves Europe շարժունակության ծրագրի շրջանակում մշակութային ռեզիդենտության ծրագրերի ֆինանսավորման երկրորդ հայտամրցույթը։
Ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից 40 երկրներում՝ ներառյալ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին եւ անհատ արվեստագետներին, որոնք ռեզիդենտական ծրագրի շրջանակում ցանկանում են հյուրընկալել միջազգային արվեստագետների եւ մշակութային մասնագետների:
Ծրագիրը նախատեսված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական եւ վիզուալ արվեստի ոլորտներում ռեզիդենտական գործողությունների իրականացման համար: Հյուրընկալող կողմը պետք է հրավիրված արվեստագետներին ապահովի համապատասխան պայմաններով, սարքավորումներով եւ մենթորությամբ, որպեսզի մասնակիցներն ունենան լավ պայմաններ իրենց ծրագրերն իրականացնելու համար:
Սույն մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր հյուրընկալող կողմ կարող է ընդունել մինրեւ հինգ արվեստագետ եւ մշակութային գործիչ՝ 22-ից 300 օր տեւողությամբ ռեզիդենտական ծրագրի իրականացման համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 16-ը:
Դիմելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել օգտահաշիվ Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ), որը Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է, իր նորարար գործընկերներ Arup-ի, Climate KIC-ի եւ TalTech-ի հետ միասին հայտարարում է Քաղաքային ուսումնառության կենտրոնի (ULC) շրջանակներում «Ապագային պատրաստվածության հիմունքներ» թեմայով առցանց դասընթացի մեկնարկի մասին։
Հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն, ռուսերեն եւ ուկրաիներեն, ինչպես նաեւ անգլերեն լեզուներով հասանելի այս դասընթացը նախատեսված է համայնքային պաշտոնատար անձանց լայն շրջանակի համար` սկսած համայնքային քաղաքականություն մշակողներից եւ պլանավորողներից մինչեւ քաղաքական առաջնորդներ ու համայնքների ղեկավարներ։ Դասընթացի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) համայնքների ապագային պատրաստվածությունը՝ բարգավաճող տեղանքներ ու վայրեր ձեւավորելու համար: Մասնակիցները մի շարք մոդուլների միջոցով պատկերացում կկազմեն բազմաթիվ թեմաների մասին՝ սկսած «Կանաչ գործարքից» եւ «Խելացի ու ներառական քաղաքներից» մինչեւ բարդ խնդիրների լուծման մոտեցումների եւ համայնքային ռեսուրսների ներգրավման, ֆինանսավորման մոտեցումներ:
«Այս առցանց դասընթացը տեղական իշխանություններին կզինի կենսունակ, ներառական եւ դիմակայուն քաղաքներ ձեւավորելու հմտություններով եւ գիտելիքներով: Այն նաեւ կօգնի նրանց օգտվել մեր Տնտեսական եւ ներդրումային պլանի հնարավորություններից»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) թվային եւ տեղական տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Տիբո Շառլեն:
«Դասընթացի նպատակն է առաջարկել գիտելիքների եւ գործիքների յուրացման խտացված եւ արագացված ծրագիր, որոնք թույլ կտան խթանել նորարարությունը եւ ստեղծել խելացի, ներառական եւ ապագային պատրաստ քաղաքներ»,- ասել է ՄԱԶԾ Ստամբուլի տարածաշրջանային կենտրոնի գիտելիքի եւ նորարարությունների թիմի ղեկավար Լեյլա Սադիկուն:
Այս ինքնուրույն ուսումնառության առցանց դասընթացը հասանելի է ULC-ի SparkBlue հարթակում (մուտք գործելուց հետո) եւ տրամադրում է ամփոփ տեսանյութեր ու փոքրածավալ բովանդակություն, ինչպիսիք են ինտերակտիվ վիկտորինաները եւ գործողությունները, որոնք օգտատերերին օգնում են կիրառել նոր գիտելիքներն իրենց համապատասխան համատեքստում: Այն կհամալրվի երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված հատուկ միջոցառումներով եւ աշխատաժողովներով:
Արեւելյան գործընկերության երկրներում Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI) առնչվող ցուցանիշներ հավաքող հաստատությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու «EU4Digital» ծրագրի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կայանալիք առցանց միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության փորձագետները կներկայացնեն DESI համաթվի իրականացման գործընթացի վերլուծությունը, կքննարկեն DESI-ի չափման ամբողջական համակարգի ներդրման շուրջ տարածաշրջանի ու առանձին երկրների համար նախատեսված առաջարկությունները եւ կանդրադառնան «EU4Digital» ծրագրի՝ 2023 թվականի մայիսին գործարկված DESI աքսելերատորին վերաբերող գաղափարներին ու հիմնական ձեռքբերումներին։
DESI-ն ցուցանիշների շարք է,լ որի նպատակն է հետեւել Եվրոպական միության տնտեսությունների եւ հասարակությունների էվոլյուցիային թվային առաջընթացի չորս հիմնական ոլորտներում՝ մարդկային կապիտալ, թվային տեխնոլոգիաների ինտեգրում, թվային հանրային ծառայություններ եւ միակցվածություն:
EU4Digital-ի DESI աքսելերատորի գործունեությունն ուղղված է Արեւելյան գործընկերությունում չափման չորս ասպեկտներից երեքին՝ չներառելով միակցվածությունը: Ակնկալվում է, որ «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորն Արեւելյան գործընկերության երկրներին կօգնի ներդնել DESI ցուցանիշների ամբողջական հավաքածուն եւ իրականացնել համապատասխան մեթոդաբանական փոփոխություններ: Սա նրանց հնարավորություն կտա իրականացնել ԵՄ լավագույն փորձին համապատասխան տվյալների հավաքագրում եւ իրենց ազգային ռազմավարություններում ներառել թվային կատարողականի վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի ներդրման վերաբերյալ մինչ օրս հայտնաբերված բացերի վերլուծության արդյունքները:
Մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել հրավերի դիմում eu4digital@lt.ey.com հասցեին:
ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների հաքաթոն 2024. գրանցումը բաց է
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը քաղաքացիական տեխնոլոգիաների նվիրյալներին հրավիրում է մասնակցելու 2024 թվականի հունվարի 26-28-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայանալիք Քաղաքացիական տեխնոլոգիաների երրորդ հաքաթոնին։ Այն բաց է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող 50 քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ծրագրավորողների եւ վեբ-դիզայներների համար։
Առաջին երկու անգամը հաքաթոնը հաջողությամբ անցկացվել է առցանց ձեւաչափով։ Այս անգամ, սակայն, այն կանցկացվի անցանց ձեւաչափով, որտեղ մասնակիցները կարող են հանդիպել իրենց գործընկերներին եւ միասին աշխատել իրենց գաղափարների վրա:
Մասնակիցները կաշխատեն Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիների հզորացմանն ու հանրային ծառայությունների բարելավմանն ուղղված նոր թվային լուծումների վրա: Ոլորտները ներառում են էլեկտրոնային մասնակցությունը, էլեկտրոնային թափանցիկությունը, բաց տվյալները, քաղաքացիների մոբիլիզացիան, «քաղաքացի-քաղաքացի» ծառայություններ, քաղաքացիական հասարակության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը եւ այլն:
Գաղափար ներկայացրած մինչեւ 25 ակտիվիստներ՝ անհատներ կամ մինչեւ երեք հոգուց բաղկացած թիմեր, կհրավիրվեն մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 1-16-ը կայանալիք տեխնոլոգիական իդեաթոնին՝ իրենց գաղափարները կատարելագործելու համար։ Այդ գաղափարներից 15-ը կընտրվեն հաքաթոնին մասնակցելու համար։
Հաքաթոնի ընթացքում մշակված լավագույն գաղափարները կառաջադրվեն ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների մրցանակին, որի հաղթողները կստանան 10-12 հազար եվրո մրցանակ, որը նրանց թույլ կտա հետագայում զարգացնել եւ իրականացնել իրենց տեխնոլոգիական լուծումները:
Գրանցումը կատարվում է այստեղ։
Քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների առաջարկներ ունեցող անհատների կամ թիմերի համար սահմանված վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է: Թիմերին օգնելու հարցում հետաքրքրված ծրագրավորողների եւ վեբ կամ գրաֆիկական դիզայներների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:00-ին, կազմակերպիչները կանցկացնեն տեղեկատվական վեբինար՝ հաքաթոնի եւ դիմելու գործընթացի մասին լրացուցիչ տեղեկատվության համար։
Դիմորդները կարող են օգտվել համապատասխան ուղեցույցից։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։