Գանձա գյուղի բուժկետն արդեն երրորդ տարին է գործում է, որտեղ իրականացվում են պատվաստումներ և հիվանդների զննում:
Բժիշկ Ջուլիետա Աբգարյանի խոսքով` բուժկետը ամեն ամիս առնվազն 70 հիվանդի է սպասարկում: Բուժկետն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00-ն: Հրտապ դեպքերի ժամանակ այն աշխատում է բոլոր օրերին:
Բուժկետն ապահովված է բոլոր հարմարություններով և սարքավորումներով` հիվանդներին ընդունելու և առաջին բուժօգնությունը ցույց տալու համար:
Բուժկետը սպասարկում է երկու գյուղերի` Գանձայի և Սաղամոյի բնակիչներին: Այն ունի երեք աշխատակիցներ` մեկ բժիշկ և երկու բուժքույր: Ամեն ամիսը բուժքույրերը առնվազն երկու անգամ գնում են Սաղամո գյուղ:
Մանրամասների մասին զրուցեցինք բուժկետի բժիշկ Ջուլիետա Աբգարյանի հետ.
Անաիտ Զալալյան