Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում 2021 թվականին սկիզբ է դրվել մանկապարտեզի կառուցմանը։
Փոքր Խանչալի գյուղի բնակիչները իրենց դժգոհություն են հայտնում, որ մանկապարտեզը կառուցելուց հետո այն մինչ օրս չի գործում։
«Անցած տարի մանկապարտեզը պետք է գործեր, սակայն չբացվեց։ Հիմա էլ խոստացան որ այս տարի կբացվի, սակայն դեռևս նույն վիճակն է։ Եթե մանկապարտեզը բացվի մեր երեխաները ստիպված չեն հաճախելու հարեւան գյուղի կամ քաղաքի մանկապարտեզներ»,- նշեցին բնակիչները։
Այս հարցի շուրջ NOR -ռադիոկայանը զրուցեց Նինոծմինդայի միավորված մանկապարտեզների տնօրեն՝ Ամալյա Մղդեսյանի հետ։
Նրա խոսքով․ «Մոտ 10 օրվա ընթացքում Նինոծմինդայի մունցիպալիտետի Ռադիոնովկա, Ղուլալիս և Փոքր Խանչալի գյուղերում մանկապարտեզները կսկսեն արդեն գործել։ Այս պահին մրցույթ է հայտարարված համապատասխան գույք ձեռք բերելու համար, որը ստանալուց հետո մանկապարտեզները կգործեն։ Ինչ վերաբերվում է աշխատակիցներին ապա արդեն ընտրված են, բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեցող անձիք են։ Ասեմ, որ ձեռք է բերվել նաև տարբեր խաղեր, որոնք կբաժանվեն Նինոծմինդայի բոլոր մանկապարտեզներին»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է թվով 14 մանկապարտեզներ, որոնց թվին կավելանա ևս 3 մանկապարտեզ։
Հիշեցնենք, որ Փոքր Խանչալիի մանկապարտեզի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել էր 79 500 լարի:
Կարդացեք նաև՝
Տարբեր խաղեր Նինոծմինդայի մանկապարտեզների համար