Ռուսական Red Wings ավիաընկերությունն ընդլայնում է դեպի վրացական քաղաքներ թռիչքների աշխարհագրությունը։ Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերից դեպի Թբիլիսի, Քութաիսի և Բաթումի օդանավակայաններ թռիչքների թիվը կհասնի շաբաթական 23-ի։ Նախատեսվում են թռիչքներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կազանից, Սամարայից, Եկատերինբուրգից, Չելյաբինսկից և Սոչիից։
Այսպիսով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների ընդհանուր թիվը դեկտեմբերին կարող է հասնել շաբաթական 58-ի։
Accentnews.ge-ի տեղեկության համաձայն, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից Վրաստան ուղիղ չվերթերը երկարատև դադարից հետո կվերսկսվեն հաջորդ շաբաթ:
Ըստ Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանի չվացուցակի, թռիչքներն իրականացնելու է ռուսական Red Wings ավիաընկերությունը։ Հոկտեմբերի 31-ից յուրաքանչյուր երեքշաբթի և կիրակի ինքնաթիռը կթռչի դեպի Քութայիսի, իսկ նոյեմբերի 2-ից ամեն հինգշաբթի և կիրակի՝ Թբիլիսի։
Վրաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել Ռուսաստանից նոր թռիչքների մասին։ Echo of the Caucasus-ը մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել Քաղաքացիական ավիացիայի գործակալության հետ, սակայն նյութի հրապարակման պահին այն չի ստացել: tv9news.ge