Վարչապետը խոստանում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել. Որքանով և երբ

Վարչապետը խոստանում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել. Որքանով և երբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուսուցչի ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է.

«Կարծում եմ, որ մենք՝ կառավարությունը, պետք է ավելին անենք ձեր մասնագիտության հեղինակությունը բարձրացնելու համար։ Մեր նախարարը և մեր ողջ կառավարությունը աշխատում է սրա համար։ Հիմա սկսել ենք էլ ավելի, ավելի ինտենսիվ աշխատել։ Մենք կշարունակենք հոգալ ուսուցիչների պայմանների բարելավման ուղղությամբ, և տեղեկացնում եմ, որ մեր որոշմամբ 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի հավելյալ կես միլիարդ լարի, որից 160 միլիոնը կհատկացվի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, որոնք լրիվ բեռնված լինելու դեպքում կբարձրանան միջինը 500 լարիով և ավելի։ Պարոն նախարարն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ և շատ շուտով կներկայացնի կոնկրետ տեսլականը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ հաջորդ տարի՝ 2024 թվականին, Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։