Իսրայելը հատել է կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել. Ռաիսի

Իսրայելը հատել է կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին «X» սոցիալական ցանցում ասել է, որ Իսրայելը «հատել է կարմիր գծերը» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր պատերազմում։

Նրա խոսքով՝ իսրայելական բանակի գործողությունները «կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»։

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել։ Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդակներ ուղարկեց Դիմադրության առանցքին, սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում», – գրել է նա:

Նշենք, որ «Դիմադրության առանցքը» ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահ»-ը:

Նախօրեին Ռաիսին արաբական Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը չի հետևի Գազայի հատվածի շուրջ իրավիճակին չմիջամտելու մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներին: Միևնույն ժամանակ, նա հերքել էր մեղադրանքները, թե Իրանը կանգնած է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում։

Tert.am