
Ղազախստանի Կարագանդայի շրջանում գտնվող Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է երկրի ԱԻՆ-ը։
4 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանքում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 36 մարդ։
Ողբերգության կապակցությամբ հոկտեմբերի 29-ը Ղազախստանում հայտարարվել է համազգային սգո օր։