Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև նոյեմբերի 6-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, օդերևութաբանները անձրևային եղանակ են կանխատեսում միայն նոյեմբերի 3-ին։
Հոկտեմբերի 30-ին և 31-ին Սամցխե-Ջավախեթիի բոլոր քաղաքապետարաններում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կլինի +18, +23, գիշերը՝ +3, +6 աստիճան տաքություն։
Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը սպասվում է +16, +18, գիշերը՝ +2, +4 աստիճան տաքություն։
Նոյեմբերի 1-ին և 2-ին տարածաշրջանում կպահպանվի տաք եղանակ, օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս օրերին ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։շ
Նոյեմբերի 3-ին օդերեւութաբանները Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում օրվա երկրորդ կեսից անձրեւ են կանխատեսում։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կդիտվի +17, +22, գիշերը կնվազի +2, +5 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում տեղում է սպասվում՝ ցերեկը՝ +15, +18, գիշերը՝ +1, +4 աստիճան տաքություն:
Նոյեմբերի 4-ի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 6-ը տարածաշրջանում կպահպանվի առանց տեղումների և տաք եղանակ, Ախալցիխեում, Ասպինձայում, Բորջոմիում և Ադիգենիում ցերեկը կգրանցվի +19, +23, իսկ գիշերը ՝+4, +6 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում նույնպես արևային եղանակ է սպասվում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկը սպասվում է +16, +18, գիշերը՝ +2, +4 աստիճան տաքություն։
Նոյեմբերի 6-ից Սամցխե-Ջավախեթիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ sknews.ge