Թբիլիսիում բռնության զոհերի ապաստարան է բացվել

Թբիլիսիում բռնության զոհերի ապաստարան է բացվել

Թբիլիսիում բռնության զոհերի ապաստարան է բացվել:

Ապաստարանը բացել են Առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալայան, ՄԱԿ-ի կանանց կազմակերպության ներկայացուցիչը Վրաստանում՝ Կաորի Իշիկավան և Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչության զարգացման և համագործակցության վարչության պետ Նիկոլաս Սենդերովիչը։

«Մարդկանց թրաֆիքինգի և բռնության զոհերի ապաստարան»-ը գործում է Պետական խնամքի գործակալության ենթակայությամբ: Ապաստանը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար և կծառայի բռնության զոհ դարձած կանանց և նրանցից կախյալ անձանց։

Բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանը հագեցած կլինի ժամանակավոր գիշեր-ցերեկ կացարանով, հոգեբանական-սոցիալական վերականգնողական, իրավաբանական և բժշկական ծառայություններով։

Ապաստանը բացվել է «Վրաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ» նախագծի շրջանակներում, որը
իրականացվում է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից: sknews.ge