Ռուսաստանում մի շարք մանրածախ ցանցեր որոշ շոկոլադ արտադրողներից ծանուցում են ստացել իրենց արտադրանքի գների բարձրացման մասին, դիմումները քննարկման փուլում են, և այժմ կարիք չկա խոսել մանրածախ գների համատարած և միանվագ բարձրացման մասին. այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (AKORT) նախագահ Իգոր Կարավաևը:
«AKORT-ի անդամ մի շարք մանրածախ ցանցեր որոշ արտադրողներից ծանուցումներ են ստացել շոկոլադի գների բարձրացման մասին: Այս հարցումները դիտարկվում են մանրածախ առևտրի կողմից: Ցանցերը մատակարարների հետ միասին ջանքեր են գործադրում գների կտրուկ աճից խուսափելու համար»,- ասել է Կարավաևը։
Նրա խոսքով, շոկոլադը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում գնորդների շրջանում, իսկ ընդհանուր առմամբ հրուշակեղենի կատեգորիան վաճառքի ծավալներով ամենամեծերից է։
Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ լայն տեսականին, ակցիաները և մանրածախ առևտրային լոյալության տարբեր ծրագրերը հնարավորություն են տալիս պահպանել գնային գրավիչ առաջարկ տարբեր կատեգորիաների հաճախորդների համար։
«Շոկոլադի մանրածախ գների համատարած միանվագ բարձրացման մասին այժմ խոսելու կարիք չկա»,- հավելել է AKORT-ի նախագահը։ shantnews.am