Ախալցիխեում ավտովթար է տեղի ունեցել

Ախալցիխեում ավտովթար է տեղի ունեցել

Ախալցիխեում Գիորգի Բրծկինվալիի հուշարձանի մոտ վթար է տեղի ունեցել. Իրար են բախվել երկու ավտոմեքենա։Ականատեսների վկայությամբ դեպքի վայր է կանչվել նաև շտապօգնության խումբը։

«Մերսեդեսին շրջվելիս կողքից բախվել է մեկ այլ մեքենայի։ Շտապօգնության մեքենա էլ էր եկել, ինչպես գիտեմ, մի քանի հոգու տեղափոխել են»,- մեզ հետ զրույցում ասացին այնտեղ գտնվող քաղաքացիները։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որն առողջությանը պատճառել է նվազ ծանր վնաս։

Նշված արարքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա։

Թե քանի՞ հոգի է տուժել, եւ քանիսն է տեղափոխվել բուժհաստատություն, սպասում ենք շտապօգնության ծառայության պատասխանին։https://sknews.ge/