Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի լրացուցիչ կես միլիարդ լարի, որից 160 միլիոնը կուղղվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը։
Ղարիբաշվիլին ասել է, որ լրիվ դրույք ունեցող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 500 և ավելի լարիով:
«Կառավարությունը պետք է ավելին անի ձեր մասնագիտության հեղինակությունը բարձրացնելու համար: Մենք կշարունակենք հոգալ ուսուցիչների պայմանների բարելավման ուղղությամբ և ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի կես միլիարդ լարի, որից 160 միլիոն լարին կուղղվի ուսուցիչների աշխատավարձի ավելացմանը, լրիվ դրույքի պայմաններում աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով և ավելի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ուսուցիչների համար լրիվ դրույք է համարվում շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածությունը: jnews.ge