
Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավարություն է անցկացվում մի խումբ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ։ Մեղադրյալների թվում են Վրաստանի նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին և պետ․անվտանգության հատուկ ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիան։
Սաակաշվիլին հայտարարել է, որ, իր տեղեկություններով, Վրաստան է ներխուժել ռուսների դիվերսիոն խումբ՝ «շատ վատ» մտադրություններով։ Նա նաև նշել է, որ նրանք զինված են և ենթարկվում են ռուսական բանակին։ 1in.am