Ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի ուռուցքաբանական վիրահատություններն ամբողջ երկրում կֆինանսավորվեն բոլոր քաղցկեղով հիվանդների համար, բացառությամբ բյուջեի միջոցների հաշվին ապահովագրվածների։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ սա քննարկվել է կառավարության այսօրվա նիստում։
«Նիստում քննարկվել է նախագիծ, ըստ որի՝ ողջ հանրապետությունում քաղցկեղով հիվանդ բոլոր պացիենտների (բացառությամբ բյուջետային միջոցների հաշվին ապահովագրվածների) ֆինանսավորվելու են ուռուցքաբանական վիրահատությունները՝ թե՛ պլանային, թե՛ անհետաձգելի։ Նրանց թվում են ապահովագրված վետերանները և այն բուժառուները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 40 000 լարին։
Այս տարվա օգոստոսից ամբողջ երկրում քաղցկեղով հիվանդներին ֆինանսավորվել է հորմոնալ թերապիան, քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան և դեղորայքը:
Վրաստանի կառավարության կողմից այսօր հաստատված փոփոխությունների համաձայն՝ քիմիաթերապիայի/հորմոնալ/ճառագայթային թերապիայի և դեղորայքի, ինչպես նաև ուռուցքաբանական վիրաբուժության ֆինանսավորումը քաղաքացիներին հասանելի կլինի հավասարապես։
Նշված որոշմամբ քաղցկեղի բուժումը, համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակում, հավասարապես հասանելի կլինի յուրաքանչյուր շահառուի համար՝ անկախ նրա եկամտից»,- ասված է տեղեկատվության մեջ։ jnews.ge