Ռուբլին շարունակում է ամրապնդվել

Ռուբլին շարունակում է ամրապնդվել

Վրաստանում դոլլարն արժեզրկվել է, ռուբլին ու եվրոն արժևորվել են։ 1 դոլլարն այսօր արժե 2.7037 լարի, 1 եվրոն՝ 2.8565 լարի, իսկ 100 ռուբլին այսօր կարժենա 2.9099 լարի:

Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթը շարունակում է ամրապնդվել. Ներկայումս մեկ դոլարի փոխարժեքը կազմում է 93 ռուբլի՝ ամսվա սկզբին գրանցված 102 ռուբլու փոխարեն, այսինքն՝ գործ ունենք գրեթե 9 տոկոս ուղղման հետ։

Ռուսական ռուբլու ամրապնդումը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներն են։

Նշենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշել էր խստացնել դրամավարկային քաղաքականությունը և բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 200 բազիսային կետով։

Փոփոխության արդյունքում երկրում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 15%-ի։

Հիշեցնենք, որ մինչև հուլիս վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում էր 7,5%, սակայն դրանից հետո Ազգային բանկը անցավ խստացման քաղաքականության։ tv9news.ge