
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ` իրավապահները ձերբակալել են 1975 թվականին ծնված Վ.Ա.-ին, ով ։ Հանցագործությունը պատժվում է 12-ից 15 տարի ազատազրկմամբ։
Ըստ հետաքննության տվյալների՝ մեղադրյալը հոգեբանական ճնշման և ֆիզիկական սպառնալիքների միջոցով կնոջը ստիպել է փող մուրալ Բաթումի քաղաքում։
«Հետաքննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալը լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով խաբեությամբ Թբիլիսիից Քութայիսի է տարել հաշմանդամին՝ ստիպելով նրան մուրացկանությամբ զբաղվել տարբեր փողոցներում ու մայրուղիներում։ Հանցագործության միջոցով ձեռք բերված գումարը մեղադրյալն ամբողջությամբ վերցրել է», — փոխանցում են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, որը վերաբերում է երկու և ավելի անձանց նկատմամբ թրաֆիքինգի։ aliq.ge