Ինքնությունը հաստատող նույնականացման քարտերը անվճար կտրվեն ոչ բոլոր քաղաքացիներին

Ինքնությունը հաստատող նույնականացման քարտերը անվճար կտրվեն ոչ բոլոր քաղաքացիներին

Վրաստանի Արդարադատության նախարարությունը հայտարարել է երկրի պատմության մեջ ամենաերկար ակցիայի մասին, որի շրջանակներում ինքնությունը հաստատաող նույնականացման էլեկտրոնային քարտերը տրվում են անվճար:

Ակցիան տևելու է փետրվարի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Քարտերի անվճար տրամադրումը առաջին հերթին վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են ստանալու ինքնությունը հաստատող նույնականացման քարտեր, այսինքն՝ այն անձանց ովքեր արդեն դարձել են կամ դառնալու են 18 տարեկան ակցիայի ժամանակ:

Անվճար քարտերի տրամադրումը վերաբերում է նաև Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր չունեն ինքնությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ, ինչպես նաև գրանցման հասցե, տվյալների բազայում չունեն լուսանկարներ, նաև այն քաղաքացիներին, ովքեր հանվել են գրանցումից և գրանցվում են նոր հասցեում:

Ակցիան վերաբերում է նաև Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայիում և Հարավային Օսեթիայում գրանցված քաղաքացիներին: Նինոծմինդա քաղաքի քաղաքացիական ռեեստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է ընտրացուցակների ճշգրտումը.


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting