Փետրվարի 17-ի Նինոծմինդայի մունիցիպլաիտետի սակրեբուլոն անցկացրեց իր հերթական նիստը:
Օրակարգում դրված էին երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր 2017 թվականի մունիցիպալ բյուջեի ծախսային և եկամտային մասում փոփոխությունների մտցնելուն: Երկրորդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նորմատիվային գներին:
Նիստի ընթացքում որոշում ընդունվեց ընդունել 2017 թվականի մունիցիպալ բյուջեն՝ 4 միլիոն 422 հազար 300 լարի եկամտային և 5 հազար 689 լարի ծախսային մասով:
Նինոծմինդա քաղաքի Հայկական փողոցի ասֆալտապատում՝ 50 հազար լարի,
Փոկա, Ղուլալիս, Սաթխա, Օրոջալար փողոցների վերանորոգում՝ 45 հազար լարի,
Նինոծմինդա քաղաքի փողոցների վերանորոգում՝ 10 հազար լարի,
Ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ՝ 30 հազար լարի,
Նինոծմինդա քաղաքի կոյուղու վերանորոգում՝ 100 հազար լարի,
Ժդանովական գյուղում ջրավազանի կառուցում՝ 30 հազար լարի,
Նինոծմինդա քաղաքի և Գանձա գյուղի համար ջրապոմպի ձեռքբերում՝ 22 հազար լարի
Ջիգրաշեն, Գորելովկա, Օրոջալար գյուղերի ջրատար համակարգի վերանորոգում՝ 30 հազար լարի,
Մեծ Արագյալ գյուղի ջրատար համակարգի վերանորոգում՝ 21 300 լարի
Ուչմանա գյուղի ջրատար համակարգի վերանորոգում՝ 5 հազար լարի,
Եփրեմովկա գյուղի ջրավազանի վերանորոգում՝ 5 հազար լարի,
Մեծ Արագյալ, Մեծ Գոնդուրա, Ջիգրաշեն և Կաթնատու գյուղերի մշակույթի ակումբների՝ 70 հազար լարի,
Գանձա, Օրոջալար, Փոքր Գոնդուրա, Մամզարա, Ժդանովական, Եփրեմովկա գյուղերի և Նինոծմինդա քաղաքի ծիսակատարությունների տների վերանորոգում՝ 156 հազար լարի,
Գորելովկա, Տամբովկա, Սամեբա գյուղեում և Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մինի մարզադաշտերի կառուցում՝ 77 հազար 800 լարի,
Դիլիֆ և Գորելովկա գյուղերում մանկապարտեզների կառուցում՝ 82 հազար 450 լարի,
Գանձա և Հեշտիա գյուղերում մարզասրահների վերանորոգում՝ 70 լարի,
Նինոծմինդա քաղաքի Երիտասարդության տան վերանորոգում՝ 4 հազար 900
Սաթխա գյուղի Մշակույթի տան համար նստարանների ձեռքբերում՝ 50 հազար լարի,
Սիբիրախտի համար սարկոֆագի կառուցում՝ 4 հազար լարի:
Մանրամասները մասին լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան