
4,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որը փետրվարին արդեն իսկ տուժել էր ուժգին ցնցումներից, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Ըստ X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.25-ին Գոքսունի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա։ tv9news.ge