Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է Վրաստանում

Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է Վրաստանում

Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է Վրաստանում։ Տեղեկությունը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տարածել է տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան Space Exploration Technologies Corporation (SpaceX) ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:

«Starlink-ը հասանելի է Վրաստանում»,- գրել է Մասկը:

Starlink-ը Վրաստանում ինտերնետ տարածելու իրավունք է ստացել 2022 թվականի հուլիսի 14-ին։

Նշենք, որ Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից։ Starlink համակարգը նախագծված է ամբողջ աշխարհի օգտատերերին գերարագ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով մեծ թվով փոքր սարքեր Երկրի ցածր ուղեծրում:

Հատկանշական է, որ 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2000 արբանյակ։ aliq.ge