Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում կապված էլեկտրական լարերի անցկացման հետ։
Աշխատանքներն իրականացնում է Ադրբեջանական «Ատիեֆ» ընկերությունը։
Գործակատարը՝ NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Բեռնատար գնացքը գործում է, այս պահին իրականացնում ենք էլեկտրականության հետ կապված աշխատանքներ։ Երկաթուղու կողքով փորված գիծը մեզ չի պատկանում ու չեմ կարող ասել թե ինչ աշխատանքներ են տարվում, ամենայն հավանականությամբ համացանցի հետ կապված լար է անցկացվում։ Նինոծմինդայի մոտակայքում աշխատանքները ավարտում ենք, հետո արդեն կտեղափոխվենք մնացած հատվածներում»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը բացվել է 2017 թվականին։ Երկաթուղային գիծը միացնում է Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը։ Այն ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև։ ԲԹԿ-ն թույլ է տալիս ավելի քան 2 անգամ կրճատել բեռնափոխադրումների վրա ծախսվող ժամանակը։ Երկաթուղին հեշտացնում է մուտքը Կենտրոնական Ասիայի երկրների եվրոպական և համաշխարհային շուկաներ՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան և Աֆղանստան:
Գծի 504 կիլոմետրանոց հատվածը՝ 846 կմ ընդհանուր երկարությամբ, ընկնում է Ադրբեջանի տարածքում։ Վրաստանով անցնում է երկաթուղային գծի 263 կիլոմետրը։ 79 կիլոմետր ճանապարհը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նախատեսվում է առաջին փուլում այս ճանապարհով տեղափոխել 5 մլն տոննա բեռ, հաջորդ փուլում՝ 17 մլն տոննա, իսկ դրանից հետո՝ ավելին։
Կարդացեք նաև՝