Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել երկրորդ աղբատար մեքենան

Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել երկրորդ աղբատար մեքենան

Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել երկրորդ աղբատար մեքենան:

Բացի այս մեքենայից ծրագրված է ձեռք բերել 1 տոննա տարողությամբ 100 աղբարկղ: Նոր “Mercedes Benz” աղբատար մեքենան 2015թվականի արտադրության է, որն ունի 7 խորանարդ մետր տարողություն:

Հիշեցնենք, որ փետրվար ամսվա սկզբին Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք էր բերել ևս մի նոր աղբատար մեքենա:

Աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերումը տեղի է ունենանլու վարկային ցածր տոկոսային պետական ծրագրով: Նինոծմինդայի մունիցիպալիտետը 10-ամյա երկարաժամկետ վարկ է վերցրել 437 հազար լարի գումարի չափով, որի 20%-ը` 83 հազար լարին բաժին է հասնում Մունիցիպալ զարգացման հիմնադրամին:

Նախատեսված աղբարկղերից 70-ը տեղադրվելու են Նինոծմինդա քաղաքի փողոցներում, իսկ մնացած 30-ը կտեղադրվեն Գանձա, Փոկա, Սաթխա, Գորելովկա և Ժդանովական գյուղերում, մասնավորապես` այդ գյուղերի մայրուղիների եզրերին:



Opinion, pooling and voting