Փետրվարի 20-ին Հեշտիա գյուղի բնակիչները պահանջով դիմել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը իր վրա վերցնել ջրամղիչ պոմպի օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը:
Հեշտիա գյուղի բնակիչների խոսքով՝ մինչ այժմ ջրամղիչ պոմպի էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը իր վրա էր վերցրել մունիցիպալիտետը: Սակայն այս տարի մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորումը դադարեցվել է և Հեշտիա գյուղի բնակիչները ստիպված մեկ բաժանորդի դիմաց վճարում են 3 լարի:
Բնակիչների կարծիքով չնայած որ իրենց գյուղը ունի մեծ ջրային ռեսուրսներ, որը նաև բավարարում է հարևան գյուղերին, սակայն բնակիչները բավարար չափով չեն կարողանում օգտվել բնության այդ բարիքից:
Հեշտիայի գյուղական համայնքի պատգամավոր Սամվել Դարբինյանը նշեց, որ հետևյալ հարցի առնչությամբ դիմել են մունիցիպալիտետի ղեկավարությանը և ղեկավարությունը խոսատացել է խնդիրը լուծել մի շաբաթվա ընթացքում:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան